Վարչապետի որոշումներ

27 Հուլիսի 2010, 591 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին տրամադրել 2010 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը՝ 2010 թվականի օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ։