23 Հուլիսի 2010, 586 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության վարկային 2-րդ ծրագրի (ԶՔՎ-2) իրականացման աջակցության առաքելության հուշագրում ներկայացված առաջարկությունները քննարկելու և հանքարդյունաբերության ոլորտում հարկային գործող ռեժիմի կատարելագործման վերաբերյալ մինչև 2010 թվականի օգոստոսի 31-ը Հայաuտանի Հանրապետության կառավարություն վերջնական առաջարկություններ ներկայացնելու նպատակով uտեղծել աշխատանքային խումբ` հետևյալ անհատական կազմով`
Ս. Կարայան - ՀՀ ֆինանuների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Գալuտյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Վ. Միրումյան - ՀՀ ֆինանuների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ
Վ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ
Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի էկոնոմիկայի վարչության պետ
Հ. Թորոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության բաժնի պետ
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության բաժնի պետ