Վարչապետի որոշումներ

19 Հուլիսի 2010, 552 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2010 թվականի հուլիսի 6-8-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացումե ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։