16 Հուլիսի 2010, 545 - Ա
Վ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վալտեր Մարությանին տրամադրել 2010 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները` 2010 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ։