Վարչապետի որոշումներ

19 Հուլիսի 2010, 554 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ Ի. ԼԵՎԻՏԻՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Ի. Լևիտինի և նրան ուղեկցող անձանց (3 մարդ) 2010 թվականի հուլիսի 9-11-ը Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերը՝ 11736500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության <<Պետական արարողակարգի ծառայություն>> գործակալության ներկայացրած հաշվետվությունների: