Վարչապետի որոշումներ

14 Հուլիսի 2010, 537 - Ա

ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ Մ. ԼԻՆԴԵՆՇՏՐԱՈՒՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Իսրայելի Պետության մարդու իրավունքների պաշտպան Մ. Լինդենշտրաուսի և նրան ուղեկցող անձանց (5 մարդ)՝ 2010 թվականի հուլիսի 12-15-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ կեցության, սննդի, պաշտոնական ճաշի և փոխադրամիջոցի վարձակալման հետ կապված ծախսերը՝ 2309500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացրած հաշվետվությունների։
 

Արխիվ

2024

2023