20 Հուլիսի 2010, 559 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի ՙՊետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին՚ N 620 որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ՙ27. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ 192 4 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 120 4 1
առանձնացված ստորաբաժանումներ`
ՀՀ տրանսպորտային տեսչություն 60 3 -
լիցենզավորման գործակալություն 12 2 -՚:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: