16 Հուլիսի 2010, 544 - Ա
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ հարկային մարմինների միջեվրոպական կազմակերպության գլխավոր ասամբլեայի համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի՝ 2010 թվականի հուլիսի 5-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) և 2010 թվականի հուլիսի 7-8-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղումների հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտնե-
րի կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա և Բրյուսել գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։