16 Հուլիսի 2010, 542 - Ա
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ԱՊՀ մասնակից պետություններում գիտության և նորարարությունների տարվա շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների XVII համաժողովին, ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի XXIII նիստին, ինչպես նաև գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության հարցերին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանի՝ 2010 հուլիսի 8-10-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա կատարած գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։