Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2005, 687 - Ա

2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` 2006 թվականին հայ մշակույթի և հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների նշումը նախապատրաստելու նպատակով`

1. Հաստատել 2006 թվականին նշվելիք հոբելյանների ցանկը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` 20-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2006 թվականին նշվելիք հոբելյանների կապակցությամբ ստեղծվող կառավարական հանձնաժողովների անհատական կազմերի վերաբերյալ։

3. 2006 թվականին հոբելյանների նշման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին։

Արխիվ

2024

2023