9 Հուլիսի 2010, 527 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՙԻրավական ակտերի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 25-ի ՙՀայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին՚ N 1078-Ն որոշման N 2 հավելվածում ՙԿ. Մինասյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՚ բառերը փոխարինել ՙԱ. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիետի նախագահի տեղակալ՚ բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։