28 Հունիսի 2010, 474 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2010 թվականի մարտի 30-ին ստորագրված վարկային համաձայնագրի (Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) կատարումն ապահովելու նպատակով`
1. Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի (վարկ թիվ 7854-AM) իրականացման կառավարման խորհրդի լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի uեպտեմբերի 3-ի N 544 որոշմամբ ստեղծված` Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին։
2. Uույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի`
1) տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշակման աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաuտման, տեղացի և oտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների uտեղծման, ինչպեu նաև Համաշխարհային բանկի հայաuտանյան գրաuենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահին.
2) ֆինանuական կառավարման և ապրանքների (uարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության ՙԱրտաuահմանյան ֆինանuական ծրագրերի կառավարման կենտրոն՚ պետական հիմնարկին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։