Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2010, 514 - Ա

Ա. ԱՇՈՏՅԱՆԻ՝ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Ֆրանսերենը դիվանագիտության և միջազգային քաղծառայության մեջ» ծրագրի շրջանակներում լեզվաճանաչողական այցի նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի՝ 2010 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։