Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2010, 512 - Ա

Ա. ԲԵՅԲՈՒԹՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանին տրամադրել 2010 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2010 թվականի հուլիսի 13-27-ը ներառյալ։