Վարչապետի որոշումներ

2 Սեպտեմբերի 2005, 677 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 606-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

ա) որոշմամբ հաստատված պատվիրակության կազմը «Վ. Օսկանյան» տողից հետո լրացնել «Ռ. Հայրապետյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» տողով.

բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հայրապետյանի Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցների հաշվին»։