Վարչապետի որոշումներ

29 Հունիսի 2010, 481 - Ա

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ՕՍԼՈ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական հանձնաժողովի ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում կազմակերպված թվային թախոգրաֆների կիրառման հարցերով ուսումնական այցելություն-սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանի՝ 2010 թվականի հունիսի 21-24-ը Օսլո (Նորվեգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ավետիսյանի և Գ. Գրիգորյանի՝ Օսլո գործուղման ընթացքում ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Օսլո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։