21 Հունիսի 2010, 455 - Ա
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍՈԼՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի օգնական
Ա. Հովհաննիսյանին 2010 թվականի հունիսի 21-25-ը գործուղել Սոլո (Ինդոնեզիայի Հանրապետություն)` «Համայնքների հզորացում` կայուն ուրբանիզացիայի համար» խորագրով` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակարանաշինության և քաղաքաշինության նախարարական 3-րդ համաժողովին մասնակցելու համար։
2. Վ. Վարդանյանի և Ա. Հովհաննիսյանի` Սոլո գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Վարդանյանի և Ա. Հովհաննիսյանի` Սոլո մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոլո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։