29 Հունիսի 2010, 483 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 230-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 7-ի N 230-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները `
1) որոշման վերնագիրը «ստեղծելուե բառից հետո լրացնել «և գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը հաստատելուե բառերով.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմն ու աշխատակարգը` համաձայն N N 1 և 2 հավելվածների։ ե.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.
4) որոշման հավելվածում «հավելվածե բառը փոխարինել «հավելված N 1ե բառերով.
5) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի։
Հավելված