28 Հունիսի 2010, 475 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի նիստի N 7 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-oրյա ժամկետում կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման խորհրդի առաջին նիստը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված