Վարչապետի որոշումներ

25 Հունիսի 2010, 470 - Ա

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին տրամադրել 2010 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2010 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 19-ը ներառյալ։
2. Արամ Հարությունյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի վրա։