Վարչապետի որոշումներ

25 Հունիսի 2010, 469 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասինե համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով ստեղծված ռուս-հայկական աշխատանքային խմբի առաջին նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել աշխատանքային խումբ՝ համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խմբի անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության
միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված