Վարչապետի որոշումներ

25 Հունիսի 2010, 468 - Ա

Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին 2010 թվականի հուլիսի 6-9-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների եվրոպական` համաժողովի ավագ պաշտոնյաների կոմիտեի 92-րդ հանդիպմանը և «Ապագա մարտահրավերներ. Եվրոպա մայրցամաքի կայուն տարածական զարգացումը փոփոխվող աշխարհում» խորագրով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածական/ռեգիոնալ պլանավորման համար պատասխանատու նախարարների համաժողովի 15-րդ նիստին և կազմակերպության հիմնադրման 40-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։
2. Ռ. Ալավերդյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։