Վարչապետի որոշումներ

18 Հունիսի 2010, 448 - Ա

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԻ` ԱՌՈՒՇԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող ՙԳործի դնել հասարակական աշխատանքները՚ խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանի՝ 2010 թվականի հունիսի 14-18-ը Առուշա (Տանզանիայի Միավորված Հանրապետություն)՝ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Առուշա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023