Վարչապետի որոշումներ

18 Հունիսի 2010, 445 - Ա

Վ. ԱՐԱՄՅԱՆԻ` ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի` 2010 թվականի հունիսի 12-13-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Առևտրի և զարգացման սևծովյան բանկի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։