18 Հունիսի 2010, 444 - Ա
Մ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Հ. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԿԱԶԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2008-2010 թվականների ծրագրի շրջանակներում միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերի հսկողության վարչության պետի տեղակալ Հ. Սարգսյանի՝ 2010 թվականի հունիսի 2-5-ը Կազան (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Մ. Սարգսյանի և Հ. Սարգսյանի՝ Կազան գործուղման ընթացքում կեցության հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։