Վարչապետի որոշումներ

31 Օգոստոսի 2005, 670 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 464-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2005 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: