Վարչապետի որոշումներ

14 Հունիսի 2010, 435 - Ա

Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԱՌՈՒՇԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2010 թվականի հունիսի 14-18-ը գործուղել Առուշա (Տանզանիայի Միավորված Հանրապետություն)՝ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող «Գործի դնել հասարակական աշխատանքները» խորագրով համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Տերտերյանի՝ Առուշա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Տերտերյանի՝ Առուշա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Առուշա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։