14 Հունիսի 2010, 434 - Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու և Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդի ձևավորման, կառավարման և գործու-նեության մեխանիզմները մշակելու, միջազգային փորձն ուսումնասիրելու և հնարավոր մոդելներ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբ-
յանի՝ 2010 թվականի հունիսի 7-8-ը` Սալոնիկ, հունիսի 8-11-ը և հունիսի 13-14-ը` Աթենք (Հունաստանի Հանրապետություն), ինչպես նաև 2010 թվականի հունիսի 11-13-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հակոբյանի՝ Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագրի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հունաստանի Հանրապետություն և Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։