11 Հունիսի 2010, 431 - Ա
Ա. ԹՌՉՈՒՆՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Թռչունյանին 2010 թվականի հունիսի 21-23-ը գործուղել Կիև (Ուկրաինա)՝ ԱՊՀ մասնակից պետությունների որակավորման պետական մարմինների միջազգային ասոցիացիայի 11-րդ համաժողովին մասնակցելու համար։
2. Ա. Թռչունյանի՝ Կիև գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Թռչունյանի՝ Կիև գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Թռչունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։