Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2010, 429 - Ա

Ն. ԲԱԼԱՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Ն. Բալայանին 2010 թվականի հունիսի 22-24-ը գործուղել Մինսկ` աշխատանքի, միգրացիայի և ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության սոցիալական պաշտպանության խորհրդատվական խորհրդի 23-րդ նիստին մասնակցելու համար։
2. Ն. Բալայանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Ն. Բալայանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։