Վարչապետի որոշումներ

8 Հունիսի 2010, 412 - Ա

Ն. ԵՐԻՑՅԱՆԻ ԵՎ Բ. ՓԱՓԱԶՅԱՆԻ` ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության կողմից հետագա հնարավոր ներդրումների հստակեցման և տեղում փորձի ուսումնասիրման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի` 2010 թվականի հունիսի 1-3-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բ. Փափազյանի` 2010 թվականի հունիսի 1-3-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։