Վարչապետի որոշումներ

8 Հունիսի 2010, 411 - Ա

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՄՈՆՏԵԳՈ ԲԵՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանին 2010 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը գործուղել Մոնտեգո Բեյ (Ճամայկա)` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից կազմակերպվող օդային հաղորդակցությունների վերաբերյալ բանակցությունների երրորդ համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի և Ա. Մարությանի` Մոնտեգո Բեյ գոր-
ծուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ա. Մովսեսյանի և Ա. Մարությանի` Մոնտեգո Բեյ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոնտեգո Բեյ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։