7 Հունիսի 2010, 410 - Ա
Է. ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Է. Փիրումյանին 2010 թվականի հունիսի 7-10-ը գործուղել Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն)՝ «Ջուր` կյանքի համար» միջազգային բարձրաստիճան հանդիպմանը մասնակցելու համար։
2. Է. Փիրումյանի՝ Դուշանբե գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Է. Փիրումյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։