7 Հունիսի 2010, 409 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կրթական, հետազոտական և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման շուրջ կարծիքներ փոխանակելու և նոր ուղիներ մշակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակության` համաձայն հավելվածի, 2010 թվականի մայիսի 21-25-ը Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել`
1) Ա. Աշոտյանինը, Մ. Ղազարյանինը, Ա. Հարությունյանինը և Գ. Հակոբյանինը` 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) Ա. Սարգսյանի Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի հաշվին.
2) Ա. Ավետիսյանի` Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակության Թեհրանում գտնվելու ընթացքում կեցության հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված