Վարչապետի որոշումներ

3 Հունիսի 2010, 402 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 778-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 6-ի «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778-Ա որոշմամբ հաստատված ցանկի 7-րդ կետի 4-րդ սյունակում «2010 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերով։