Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2010, 390 - Ա

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2010 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Կատարի Պետություն՝ Դոհայում կայանալիք «Ժողովրդավարություն, զարգացում և ազատ առևտուր» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու, իսկ 2010 թվականի հունիսի 2-4-ը` Քուվեյթի Պետություն` երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» ու «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրերի ստորագրման համար։
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Կատարի Պետություն և Քուվեյթի Պետություն գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Կատարի Պետություն գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Կատարի Պետություն և Քուվեյթի Պետություն մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Կատարի Պետություն և Քուվեյթի Պետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023