Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2010, 389 - Ա

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱԼՄԱԹԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ Վ. Վարդանյանին 2010 թվականի հունիսի 7-10-ը գործուղել Ալմաթի (Ղազախստանի Հանրապետություն)` լեռնահանքարդյունաբերական 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու համար։
2. Վ. Վարդանյանի` Ալմաթի գործուղման հետ կապված ծախսերը (երկու գիշերավարձ և օրապահիկներ) կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Վարդանյանի՝ Ալմաթի գործուղման հետ կապված ճանապարհածախսը և մեկ գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ Վ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ալմաթի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023