Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2010, 378 - Ա

Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՄՈԳԻԼՅՈՎԻ ՄԱՐԶ ԳՈԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի և Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի մարզի միջև մշակութային, սոցիալ-տնտեսական և առևտրի ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ բանակցություններ վարե-
լու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի`
2010 թվականի մայիսի 24-27-ը Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոգիլյովի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։