Վարչապետի որոշումներ

19 Մայիսի 2010, 358 - Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2010 թվականի մայիսի 27-30-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրներին նվիրված ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու համար։
2. Ս. Խաչատրյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Խաչատրյանի` Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախա-
րարի տեղակալ Ս. Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։