Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2010, 398 - Ա

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Եվրոպայի խորհրդի «Կիևյան նախաձեռնության» շրջանակներում Հայաստանի 10 քաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնման ծրագրի մշակման նպատակով`
1. Ստեղծել համակարգող հանձնաժողով` համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել համակարգող հանձնաժողովին` մինչև 2010 թվականի հունիսի 11-ը մշակել և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել ծրագիր` Եվրախորհրդի քարտուղարությանը տրամադրելու նպատակով։
Հավելված

Արխիվ

2024

2023