31 Մայիսի 2010, 385 - Ա
Գ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՕԴԵՍԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին 2010 թվականի հունիսի 7-9-ը գործուղել Օդեսա (Ուկրաինա)` ԱՊՀ մասնակից պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի 37-րդ նիստին մասնակցելու համար։
2. Գ. Բադալյանի` Օդեսա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Բադալյանի` Օդեսա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Օդեսա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։