Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2010, 384 - Ա

Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Դ. Համբարձումյանին 2010 թվականի հունիսի 2-5-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մարմինների 2011 թվականի միասնական բյուջեի նախագծի հարցով ԱՊՀ մասնակից պետությունների պետական բյուջեների ձևավորման համար պատասխանատու մարմինների ներկայացուցիչների փորձագիտական խորհրդակցությանը մասնակցելու համար։
2. Դ. Համբարձումյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Դ. Համբարձումյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։