31 Մայիսի 2010, 382 - Ա
Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «ՍԱԼՏՈ-ՅՈՒԹ» ցանցի 10-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում «ՍԱԼՏՈ-ՅՈՒԹ-2010. Ոչ պաշտոնական ուսուցման հզորությունը կրթության, վերապատրաստման, զբաղվածության և ձեռներեցության բնագավառներում» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանի՝ 2010 թվականի մայիսի 25-28-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։