Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2010, 381 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդի ձևավորման, կառավարման և գործունեության մեխանիզմների հնարավոր մոդելները մշակելու և սահմանելու համար միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանի՝ 2010 թվականի մայիսի 26-30-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագրի հաշվին։
2. Հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ 2010 թվականի մայիսի 28-29-ը Միլան և Վենետիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր