24 Մայիսի 2010, 367 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 352-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Սանկտ Պետերբուրգ գործուղելու մասին» N 352-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը «Վ. Արամյանինը» բառերից հետո լրացնել     «Ա. Ավետիսյանինը»  բառերով.
2) որոշման հավելվածը «Վ.. Արամյան   - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ա. Ավետիսյան  - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ» բառերով։