24 Մայիսի 2010, 366 - Ա
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՅՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1999 թվականին Վիեննայում ստորագրված փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման այց իրականացնելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության բազմազգ տեսչական խմբի (4 մարդ) 2010 թվականի ապրիլի 12-15-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, հուշանվերների ձեռքբերման և մշակութային ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը՝ 758000 դրամի սահմաններում, կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների։