Վարչապետի որոշումներ

24 Մայիսի 2010, 364 - Ա

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՆԱՆՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հ. Գրիգորյանին 2010 թվականի հունիսի 8-21-ը գործուղել Նանտ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Ֆրանսիայի Հանրապետության առողջապահական համակարգի զարգացման փորձը, ինչպես նաև ֆրանսիական առողջապահական ծրագրերը Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և այդ գործընթացի իրականացման համար Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությունն ստանալու հնարավորություններն ուսումնասիրելու համար։
2. Հ. Գրիգորյանի՝ Նանտ գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
3. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հ. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նանտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։