18 Մայիսի 2010, 354 - Ա
ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել`
1) իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 24-ի «Իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 154-Ա որոշումը։
Հավելված