Վարչապետի որոշումներ

29 Օգոստոսի 2005, 657 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏՄԲԵՐԻ 3-Ի N 707 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող՝ բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 707 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում «Ռ. Դավթյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Բրուտյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության բյուջետային կապիտալ ծախսերի և նյութական արտադրության ոլորտի ճյուղերում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ» բառերով:

Արխիվ

2024

2023