Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2010, 360 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 260-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 19-ի «2010 թվականին նշվելիք հոբելյանները նախապատրաստող հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 260-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 2 հավելվածի հոբելյանական հանձնաժողովի կազմը «Հ. Պողոսյան
- ՀՀ մշակույթի նախարար» բառերից հետո լրացնել «Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար» բառերով.
2) որոշման N 3 հավելվածի հոբելյանական հանձնաժողովի կազմը «Հ. Պողոսյան
- ՀՀ մշակույթի նախարար» բառերից հետո լրացնել «Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար» բառերով։
 

Արխիվ

2024

2023